Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մանվել Գրիգորյանը վերադառնում է

Մանվել Գրիգորյանը վերադառնում է
17.12.2013 | 16:57

ԶԼՄ-ներում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայում բուժման նպատակով գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը Հայաստան վերադառնալուց հետո հրաժարվելու է Երկրապահ կամավորականների միության նախագահի պաշտոնից: Գաղտնիք չէ, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո հայտնվեց քաղաքական տարբեր հավակնությունների կիզակետում: Անկանխատեսելի, հախուռն երկրապահներին, որոնք հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո պատրաստ էին ամեն տեսակ զարգացումների, պահանջում էին իշխանության հրաժարականը, իշխանությունը կարճ ժամանակ անց կարողացավ զսպել: Այնուհետև, ինչպես 2003 թ., այնպես էլ՝ 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երկրապահները չեն ցուցաբերել չեզոք դիրքորոշում և ակամա հայտնվել են քաղաքական բարիկադների հակառակ կողմերում:

Մանվել Գրիգորյանի՝ առողջական վիճակի պատճառով ԵԿՄ նախագահի պաշտոնից հրաժարվելու լուրերն էլ տարածվում էին այն համատեքստում, որ իշխանություններն ուզում են լիակատար վերահսկողություն ունենալ այս կառույցի վրա:
ԵԿՄ լրատվության և քարոզչության պատասխանատու Հակոբ Հակոբյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում բուժման կուրս անցնելուց հետո Մանվել Գրիգորյանը վերադառնալու է վաղը և սկսելու է ակտիվ աշխատել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ